00:00:00

Փաշինյանն իր մոտ է հրավիրել Ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին. իրավիճակը ճիշտ չեն զեկուցել

18:20, 06 հունիս 2020 Քաղաքականություն

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել ոստիկանապետ Արման Սարգսյանին ու ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և նրանց մեղադրել իրեն ոչ ճիշտ ինֆորմացիա զեկուցելու հարցում: Փաշինյանը նաև նշել է՝ թեև իրեն հայտնում են, որ Հայաստանում մթնոլորտը վերահսկվում է, սակայն իրենց իշխանության նկատմամբ տիրում է ծաղրուծանակի մթնոլորտ: Վարչապետը հրահանգել է, որ այսուհետ իր «գլխի տակ փափուկ բարձ դնելու» փոխարեն՝ հստակ և ճիշտ զեկուցեն իրավիճակը, որպեսզի հասկանան, թե ինչ վերաբերմունք ունի հասարակությունն իրենց նկատմամբ և որ իրադարձությունից հետո է նրանց տրամադրվածությունը փոխվում: Նկատենք, որ վերջին շրջանում հեղափոխական էյֆորիան գրեթե վերացել է, ժողովուրդն այլևս այն վստահությունը չունի վարչապետի նկատմամբ ինչ 2 տարի առաջ: Սա պայմանավորված է իշխանության ոչ ճիշտ գործելաոճով ու ժողովրդի սպասելիքները չարդարացնելով:
Նկատենք, որ այս հանդիպումից հետո Փաշինյանը որոշել է ինքնուրույն պատերազմ մղել կորոնավիրուսի դեմ` կազմակերպելով հայտնի ֆոտոարշավը, հույս ունենալով, որ այս կերպ կսկսի նորից նույն ժողովրդականությունը վայելել և կչեզոքացնի քաղաքական ներկապնակում արդեն որոշակի կայուն դիրք ձեռք բերած ընդդիմադիր ուժերին:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31