00:00:00

ՊԵԿ նորանշանակ նախագահը չի ծառայել

12:28, 06 հունիս 2020

ArmLur.am-ը շարունակում է տվյալներ ներկայացնել Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի մասին։ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ նորանշանակ նախագահը պարտադիր զինվորական ծառայություն չի անցել։ Ամեն դեպքում, նրա պաշտոնական կենսագրության մեջ ոչինչ գրված չէ ծառայելու մասին։ Կենսագրության համաձայն, նա 2000-2004թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ստացել  բակալավրի աստիճան, ապա 2004-2006թթ.  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և ստացել մագիստրոսի աստիճան։ Արդեն 2006 թվականից հետո նրա երեք տարվա կենսագրական տվյալները բացակայում են և նշվում է, որ նա աշխատանքային գործունեությունը սկսել է 2009 թվականից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր