00:00:00

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, մեկի վիճակը գնահատվում է ծանր․ դեպքերի ընդհանուր թիվը 59 է

16:09, 06 հունիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր Ստեփանակերտի բնակիչներ են, գրում է տեղեկատվական շտաբը։ «Վարակակիրներից մեկը ռիսկային խմբում է, 71 տարեկան, ավելի քան 10 տարի թոքերի քրոնիկ հիվանդություն ունի և վերջերս է վերադարձել Հայաստանի Հանրապետությունից: Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նա միացված է թթվածնի սարքին: Կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացին մեկուսացված է և նրա առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար: Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է 59 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն ապաքինվել են: Մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1131 է»,- ասված է շտաբի հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր