00:00:00

Հանրապետության տարբեր մարզերում ընթանում են ինտենսիվ ճանապարհաշինական աշխատանքներ

12:36, 06 հունիս 2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ճանապարհաշինության ոլորտի այլ պատասխանատուների հետ այցելել է հանրապետության մարզեր և հետևել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Փոխնախարարը նախ ծանոթացել է ՀՀ պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում Եղվարդի տրանսպորտային հանգույցի և Աշտարակ-Եղվարդ 12.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգմանը‚ ապա եղել է Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող 4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածում‚ որտեղ կապալառու կազմակերպությունը ներկայացրել է իրականացվող աշխատանքները։ Այս պահին այդ հատվածում կատարվում են խճային հիմքի տեղադրման‚ ասֆալտապատման‚ մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։ Կապալառու ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ընդգծվել է ճանապարհաշինության ընթացքում բարձր որակ ապահովելու‚ ինչպես նաև աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր