«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Յուքոմ» ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանը եւ իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հրավիրվել են ԱԱԾ։ Եսայանն եղբայրները բավականին երկար ժամանակ են անցկացրել քննչական դեպարտամենտում, որտեղ մոտ 6 ժամ պատասխանել են քննիչների հարցերին։
Մեզ հայտնի դարձավ, որ հիմնական պատասխանողը Ալեքսանդր Եսայանն է եղել, ով տարիներ շարունակ եղել է Խաչատրյանների գործերի առանցքային կառավարիչը։ Ալեքսանդր Եսայանն է որպես գործող անձ ձեւակերպել ու իրականացրել թվայնացման վերաբերյալ պետական մրցույթների մասնակցությունն ու ապահովել է դրանց իրականացումը ծրագրավորման մի ընկերության միջոցով, որտեղ 50% բաժնետերը Եսայաններն են, ու 50%-ը՝ Խաչատրյանները։
Հատկանշական է, որ քննիչներին հատկապես հետաքրքրել է Եսայանների կարողության ծագումը, քանի որ եղբայրները հանդիսանում են սեփականատեր կամ համասեփականատերեր մի շարք տնտեսվարողների, այդ թվում նաեւ սրճարաններ ու ալկոկոլային խմիչքներ, բիզնես կենտրոն, ծրագրավորման ընկերություն եւ այլն։