00:00:00

«Ժողովուրդ». Վեթինգի թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացները խորը արմատներ ունեն

12:58, 06 հունիս 2020 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տեւական ժամանակ է՝ դատական համակարգում շարունակվում են քննարկումները դատավորների շրջանում վեթինգ անել-չանելու հարցի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում վեթինգի թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացները խորը արմատներ ունեն: Մասնավորապես, կան դատավորներ, որոնք առողջական խնդիրներ ունեն եւ ցանկանում են համակարգից դուրս գալ, սակայն չեն դիմում այդ քայլին եւ իրենց գրծընկերների մոտ մեկնաբանում են, թե պատճառը վեթինգի շուրջ տիրող իրավիճակն է եւ այն անհասկացվածությունը, որն առկա է գործընթացի շուրջ: Նրանք նաեւ մեկնաբանում են, թե այս պահին աշխատանքից ազատման դիմում ներկայացնելը կարող է այլ կերպ ընկալվել` որպես նահանջ կամ վախ: Դրա համար էլ, մեր տեղեկություններով, չնայած շատ դատավորներ վատառողջ են, այնուամենայնիվ, շարունակում են աշխատել եւ սպասել, թե երբ, ի վերջո, հստակություն տեղի կունենա վեթինգի գործընթացում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր