00:00:00

Թրամփն ասել է, թե երբ որոշում կկայացնի Սիրիայի հարցով

03:30, 13 ապրիլ 2018 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպասվում են հանդիպումներ՝ կապված Սիրիայում իրավիճակի հետ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Թրամփը հայտարարել է, որ կունենան մի քանի հանդիպում։ «Տեսնենք, թե դրանից ինչ դուրս կգա: Այժմ մենք պետք է ընդունենք մի քանի որոշում, քանի որ շատ շուտով մենք դրանք կիրականացնենք»,- ասել է Թրամփը: Ավելի վաղ նա անդրադարձել էր Սիրիային ռազմական հարված հասցնելու ժամկետներին: «Երբեք չեմ ասել, թե երբ տեղի կունենա Սիրիային ուղղված հարվածը: Կարող է շատ շուտով, կարող է ամենևին էլ ոչ շուտով»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Թրամփը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր