00:00:00

Գագիկ Ծառուկյանը՝ կոնսենսուս ու կոնսոլիդացիայի կենտրոն. Սուրեն Սուրենյանց

01:47, 06 հունիս 2020

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Գագիկ Ծառուկյանի այսօրվա ելույթը շրջադարձային դեր կարող է ունենալ ներքաղաքական կյանքում։ Թե ինչու՝ առաջիկա օրերին մանրամասն կանդրադառնամ։ Բայց հիմա մի քանի նկատառում հայտնեմ․ -Ծառուկյանն, ըստ էության, արձանագրեց Հայաստանի գործող կառավարության բացարձակ ֆիասկոն՝ գլոբալ առումով, ու հատկապես՝ հակահամաճարակային քաղաքականության առումով, -Ծառուկյանն, ըստ էության, ձևակերպեց քաղաքական կոնսոլիդացիայի բանաձևը, որ քաղաքական և հանրային բազմաթիվ սեգմենտների, այդ թվում՝ մեր կուսակցության համար, միանգամայն ընդունելի է, որովհետև քաղաքական, քաղաքակրթական հարթության վրա մերժվում է հասարակության սորտավորման, նրան «սևերի» ու «սպիտակների» բաժանելու արատավոր բանաձևը, -Ծառուկյանը քաղաքական նոր կոնսոլիդացիայի կենտրոն դառնալու հայտ ներկայացրեց։ Ու եթե անկեղծ՝ Գագիկ Ծառուկյանը հիմա միակ կոնսենսուսային ֆիգուրն է, որը կարող է համախմբել հասարակությանը ու քաղաքական ուժերի մեծամասնությանը։ Թե ինչու՝ կներկայացնեմ առաջիկա օրերին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր