00:00:00

Հայաստանի դեսպանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Սիրիայում քրիստոնյաների վիճակը

02:10, 13 ապրիլ 2018 Աշխարհ

Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ քննարկել է սիրիական ճգնաժամը և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում քրիստոնյաների վիճակը: «Հանդիպման ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում իրավիճակը, մասնավորապես Սիրիայում հակամարտության կարգավորման խնդիրն ու տարածաշրջանում քրիստոնյաների վիճակը»,- այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը: Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011 թվականից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր