00:00:00

Ադրբեջանում ընդդիմությունը չի ճանաչում ընտրության արդյունքները

18:18, 12 ապրիլ 2018 Աշխարհ

Ադրբեջանի ընդդիմադիր «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը և «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարել են ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին: «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը նշել է, որ ընտրություններն անց են կացվել ազգային ընտրական օրենսդրության, միջազգային չափանիշների կոպիտ խախտմամբ, հիմնարար ազատությունների և իրավունքների սահմանափակմամբ: Նշվել է, որ երկրում ոչնչացվել են ընտրությունների ինստիտուտները, չկա արդար դատական համակարգ, և իրականում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 15-16 տոկոսը: Ադրբեջանի նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել գործող նախագահ, «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությը հայտնում է, որ 3 մլն 959 հազար 553 քվեաթերթիկներից հաշվվել է 3 մլն 723 հազար 278-ը, որի արդյունքում Ալիևը հավաքել է ձայների 86 %-ը: Ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը հավաքել է ձայների ընդամենը 3.11 %-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր