00:00:00

Էրդողանի կոչը՝ Եվրոպայի թուրքերին

00:22, 12 ապրիլ 2018 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ Եվրոպայում ապրող թուրքերին կոչ է արել ավելի ակտիվ գործունեություն ծավալել եվրոպական երկրների քաղաքական կյանքում, որը թույլ կտա ավելի մեծացնել թուրքական համայնքների ազդեցությունը։ «Այստեղից դիմում եմ Եվրոպայում ապրող իմ քաղաքացիներին։ Այն երկրներում, որտեղ ապրում եք, օտար չեք, դուք առաջին կարգի իրավունքների տեր եք դառնալու։ Դուք գտնվում եք ձեր նոր հայրենիքում։ Այդտեղի քաղաքական դաշտը մի թողեք PKK-ականներին»,- նշել է Էրդողան՝ ընդծելով, որ իրենք պետք է օգտագործեն Եվրոպայում թուրքական գործոնը։ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ այն երկրներում, որտեղ թուրքերն ակտիվ կերպով ներգրավված են հասարակական և քաղաքական կյանքում, թուրքական համայնքի ազդեցիկությունն ուժեղացնելու ավելի մեծ հնարավորություններ կան: Որպես օրինակ՝ Էրդողանը նշել Գերմանիան, որտեղ բնակվում է մեծ թուրքական համայնք։ «Այդ ուժը պետք է ազդեցիկ լինի այնտեղի քաղաքական դաշտում։ Ազդեցիկ լինենք, որպեսզի մեր իրավունքներն ավելի լավ պաշտպանենք»,- հավելել է Թուրքիայի նախագահը։ Վերջինս նաև դատապարտել է մի քանի օր առաջ Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մի խումբ մարդկանց կողմից կազմակերպված բողոքի ակցիան, որի ժամանակ քննադատության էր ենթարկվել Թուրքիայի զինուժի  ռազմական գործողություններն Աֆրինում:
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր