00:00:00

COVID-19-ը կարող է մարդկության համար ամենօրյա հիվանդություն դառնալ. ԱՀԿ

00:13, 14 մայիս 2020 Աշխարհ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը հայտարարել է, որ COVID-19-ը կարող է չանհետանալ ժամանակի ընթացքում և դառնալ այնպիսի հիվանդություն, որին մարդկությունը բախվում է ամեն օր, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Այս վիրուսը կարող է դառնալ ևս մեկ համատարած վիրուս, և այս վիրուսը կարող է չանհետանալ, ՄԻԱՎ-ը չի անհետացել… Կարծում եմ, կարևոր է իրատես լինելը»,- ասել է Ռայանը: Ըստ նրա, պատվաստանյութի ստեղծումը կարող է արմատապես փոխել իրավիճակը, սակայն, որպեսզի հիվանդությունն աննկատ դառնա, անհրաժեշտ է ապահովել պատվաստանյութի հասանելությունն ու լայն ընդգրկումը: Ներկայումս աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 4.3 միլիոն դեպք, Ռուսաստանում վարակվել է 232 հազար մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր