00:00:00

Թրամփի խորհրդականը չի բացառել նախագահական ընտրությունների հետաձգումը կորոնավիրուսի պատճառով

20:30, 13 մայիս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Կուշները չի բացառել 2020թ. նոյեմբերին նախատեսված նախագահական ընտրությունների հետաձգումը կորոնավիրուսի համավարակի պատճառով: «Վստահ չեմ, որ կարող եմ այնուամենայնիվ խոստանալ, որ դա տեղի կունենա»,- ասել է Կուշները Time-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընտրությունները կանցկացվեն նշանակված ժամկետներում: Նախագահի խորհրդականը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կկայունանա մինչև նոյեմբեր:
ԱՄՆ-ում վերջին տվյալների համաձայն նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1.4 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 83 հազարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր