00:00:00

Գերմանիան հանում է հարևան երկրների հետ սահմանային վերահսկողությունը

17:20, 13 մայիս 2020 Աշխարհ

Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել փուլային տարբերակով հանել հարևան երկրների հետ սահմանային վերահսկողությունը:
 «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ սկսած մայիսի 16-ից նախատեսվում է աստիճանաբար հանել սահմանային վերահսկողությունը: Այս որոշումը կայացվել է Գերմանիայի կառավարության նիստում, որից հետո արդյունքների մասին տեղեկացրել է ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերը: Նա տեղեկացրել է, որ Լյուքսեմբուրգի հետ սահմանն ամբողջությամբ կբացվի մայիսի 16-ին: Եթե իրավիճակը թույլ տա, ապա սահմանների ամբողջական բացումը նախատեսված է հունիսի 15-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր