00:00:00

Գերմանիայում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 171 հազար մարդ

17:08, 13 մայիս 2020 Աշխարհ

Գերմանիայում COVID-19 վարակի դեպքերի թիվը գերազանցել է 171 հազարը, մահացել է ավելի քան 7.6 հազար մարդ, հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը ներառված է Գերմանյիայի առողջապահության նախարարության կազմում եւ վիճակագրություն է վարում երկրում COVID-19-ով վարակման հաճախության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նախօրեին գրանցվել էր վարակման 933 դեպք, նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 116 մարդ: Անցած օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է վարակման 798 դեպք, մահվան դեպքերի թիվն աճել է 101-ով: Նրանցից ավելի քան 148 հազարն առողջացել է: Վարակման ամենամեծ թիվը գրանցվել էր Բավարիայում (44 802), Հյուսիսային Ռեյնե-Վեստֆալիայում (35 555) եւ Բադեն-Վյուրտեմբերգում (33 518): Բեռլինում գրանցվել է վարակման 6298 դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր