00:00:00

Արքայազն Հարրին կարոտել է իր նախկին կյանքը

04:23, 13 մայիս 2020 Աշխարհ

Արքայազն Հարրին կարոտել է Մեծ Բրիտանիան և ցանկանում է վերադառնալ տուն, քանի որ այս նոր վայրում իրենց զգում է ոչ պիտանի: Այդ մասին հայտնում է Daily Star-ը: Նա կնոջ և տղայի հետ այժմ գտնվում է Լոս Անջելեսում, մինչ այդ նրանք Կանադայում էին: Հրատարակության տեղեկությամբ՝ արքայազնն այդ տեղափոխությունները ծանր է տարել, իսկ իր մտերիմ ընկերներից Ջեյն Գուդոլը լրագրողներին ասել է, որ Հարրին նոր կյանքը համարում է մի քիչ դժվարին: Աղբյուրը նաև փոխանցում է, որ մայիսի 7-ին նա ընկերների մոտ բողոքել է նոր կյանքից՝ նշելով, որ իր կյանքը գլխի վայր շրջվել է  և կարոտում է հին ժամանակները: Նա նաև նշել է, որ դեռ չի կարող գիտակցել այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել իր կյանքում արքայական արտոնություններից հրաժարվելուց հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր