00:00:00

Լոս Անջելեսի շրջանային խորհրդի անդամները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

19:22, 11 ապրիլ 2018 Աշխարհ

Լոս Անջելեսի շրջանային խորհրդի անդամներն ապրիլի 10-ի նիստի ժամանակ հարգել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը։ Շրջանային խորհրդի ներկայացուցիչներ Քեթրին Բարգերը եւ Հիլդա Սոլիսը հանդես են գալիս Օսմանյան կայսրությունում կոտորված 1.5 մլն հայերի նվիրված ելույթով։ «Այսպիսի միջոցառումներն անցյալի մռայլ ճանաչումն են եւ քննարկումների հարթակ են ստեղծում։ Ես հպարտ եմ, որ ծառայելով նահանգի Սենատում, Կոնգրեսում եւ նույնիսկ աշխատակազմում, մենք ամուր աջակցություն ենք ցուցաբերում Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,–նշել է Սոլիսը։ Միջոցառմանը ելույթով են հանդես եկել նաեւ արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանը, այլ հոգեւորականներ, ինչպես նաեւ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմելլա Շաքարյանը։ Ներկա են եղել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, խորհրդի անդամներ Վարդան Գարպետյանը, տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Լոս Անջելեսի շրջանային խորհրդի անդամները ապրիլը Հայոց պատմության ամիս են ճանաչել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր