00:00:00

Գորիսում հաստատվել է կորոնավիրուսի ևս 4 դեպք

14:08, 08 մայիս 2020 Առողջություն

mediapoint.am-ի փոխանցմամբ Գորիսում հաստատվել է կորոնավիրուսի ևս չորս դեպք: Գորիսի հյուրանոցներից մեկում մեկուսացված վարակակրի շփման շրջանակի անձանցից չորսի՝ այդ թվում երեխայի թեստի պատասխանը դրական է եղել, հաստատվել է կորոնավիրուսի վարակվածություն, նրանք տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Ընդհանուր առմամբ Գորիսում հաստատվել է նոր կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք:
«Գորիս» ԲԿ-ից «Goris Today»-ին հայտնեցին, որ Գորիսում գրանցված նոր դեպքերը նախկինում մեկուսացվածների շրջանակից են: Բուժկենտրոնի մեկուսացված բժշկական անձնակազմի թեստերի պատասխանները բացասական են, սակայն նրանք կշարունակեն ըստ սահմանված կարգի 14 օր Գորիսի հյուրանոցներից մեկում մնալ մեկուսացման մեջ: Գորիսում կան նաև ինքնամեկուսացված քաղաքացիներ, ովքեր գտնվում են թաղային բժիշկների հսկողության ներքո: Բժիշկները սահմանված կարգի համաձայն իրականացնում են այցելություններ բնակարաններ, կատարում են ջերմաչափումներ:
Այս պահին Գորիսի հյուրանոցներից մեկում մեկուսացված է մոտ 25 անձ, որոնցից 12–ը Գորիսի բժշկական կենտրոնի աշխատակիցներն են։ Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Գորիսում գրանցվել էր նոր կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը: Վարակվածը գորիսեցի է, ով վերադարձել էր Երևանից, որտեղ «Էրեբունի» բժշկական կենտրոնում իր երեխային էր խնամում: Նա այս պահին գտնվում է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր