00:00:00

Ֆրանսիական հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսով հիվանդ եղել է դեռ դեկտեմբեր ամսին. The Guardian

03:59, 05 մայիս 2020 Առողջություն

Ֆրանսիական հիվանդանոցներից մեկի բժիշկը ուսումնասիրել է թոքաբորբով հիվանդների բժշկական հետազոտությունների պատասխանները և նկատել, որ հիվանդներից մեկը  վարակված է  նոր տիպի կորոնավիրուսով: Կորոնավիրուսով հիվանդ տղամարդը հոսպիտալացվել էր դեռ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, որը վերջերս ապաքինվել էր կորոնավիրուսից: Այս մասին գրում է The Guardian պարբերականը: Սակայն, Ֆրանսիայում COVID-19-ի վարակի առաջին պաշտոնական դեպքը բացահայտվել է գրեթե մեկ ամիս անց, այսինքն հունվար ամսին: «Տղամարդու երկու երեխաները շփում են ունցել նրա հետ, կինը նույնպես, սակայն տղամարդու համար զարմանելի է, թե ինչպես է ինքը վարակվել կորոնավիրուսով, իր միակ շփման շրջանակը եղել է ընտանիքը: Կինը աշխատել է չինացիների հետ՝սուպերմարկետում, սակայն նա չի վարակվել»,- պատմում է բժիշկը:   Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ վարակված տղամարդու կինը չինացի գործընկերների հետ պատրաստում է  սուշիի և ենթադրվում է, որ կնոջը վիրուսը  փոխանցվել  է հենց գործընկերներից, սակայն դա դեռ հաստատված տեղեկատվություն  չէ ։ Ըստ՝ լրատվականի  բժիշկները կշարունակեն ստուգել  տղամարդու ձմռան շրջանի հանձնած հետազոտությունները , քանի որ հիվանդությունը կարող է հայտնաբերվել ավելի վաղ շրջանում, քան 2019 թվականի դեկտեմբերի 27-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր