00:00:00

Հայաստանում կորոնավիրուսո կրկնակի վարակման դեպքեր են արձանագրվել. նախարար

17:03, 04 մայիս 2020 Առողջություն

«Երեկվա դրությամբ ունենք 9 քաղաքացի միացված թոքերի արհեսատական շնչառական սարքերին, 35 ծանր և 65 ծայրահեղ ծանր վիճակում գտնող քաղաքացի»,-այս մասին ԱԺ-ում Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում գրանցվել են կրկնակի վարակման դեպքեր, սակայն այժմ քննարկումներ են գնում, թե արդյո՞ք դրանք կրկնակի վարակման դեպքեր են, թե վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայությունն է հյուսվածքների մեջ: Նախարարի փոխանցմամբ՝ մոտ 50 քաղաքացու, ովքեր արդեն ապաքինված են համարվել, փորձնական թեստ են արել և 3-ի կամ 4-ի  մոտ հայտնաբերվել է կրկնակի վարակվածություն: Մեկուսացման վայրերում կան 2000 քաղաքացի, ունենք 350 ազատ մահճակալ, քանի որ քաղաքացիների մի մասը ասիմտոմ է և գտնվում է հյուրանոցներում,-հայտնեց Թորոսյանը: «Շարունակում ենք հայտնաբերել, թեսթավորել, իզոլացնել և բուժել սկզբունքը, որը նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումն է բոլոր երկրներին, երկրներ կան, որ համաճարակային հետազոտության փուլը արդեն չեն անում, մենք այժմ 4 քայլն էլ իրականացնում ենք, և կշարունակենք այնքան, քանի դեռ կարողանում ենք»: Առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը գնալով ավելանում, -հայտնեց Թորոսյանը՝ հավելելով, որ դեռևս տանելի է իրավիճակը, սակայն հնարավոր է գա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց բուժօգնության, նրա խոսքով՝ հիմնական խնդիրն է այնպես անել, որ այդ օրը չգա: Նախարարը հավելեց, որ սարքավորումների խնդիր դեռևս չկա: Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց Թորոսյանը կարևորեց քաղաքացիների անհատական պատասխանատվության հարցը , որպեսզի նոր փուլ չսկսվի. «Սարքերի, մահճակալային ֆոնդի, դեղորայքի, բժշկական անձնակազմի մասով այս պահին կարծես թե պակասի խնդիր չունենք: Քաղաքացիների անհատական պատասխանատվությունը պետք է օգնի, որ մենք չունենանք հակառակ պատկերը: Եթե կանոնները չպահպանվեն, կարող է նոր ավելի ուժեղ, տոտալ սահմանափակումների ռեժիմներ սահմանվեն, ինչը չի ուզում որևէ երկրի ղեկավարություն, բնակչություն, առողջապահական համակարգ: Սակայն, եթե կանոնները չպահենք, դա է լինելու սցենարը»: Նախարարը վստահեցրեց, որ թեստավորման առումով վատ դիրքում չենք, սակայն համակարգը գնալով ավելի է հզորացվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր