Աֆրիկայի երկրները չպետք է շտապեն կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակման միջոցների չեղարկման հարցում։ Այսպիսի դիրքորոշում են արտահայտել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ազգային եւ տարածաշրջանային սահմանափակումները օգնեցին դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը, սակայն այն շարունակում է վտանգ ներկայացնել հանրության համար։ Եթե աֆրիկյան երկրների կառավարությունները ավելորդ արագությամբ հանեն սահմանափակման միջոցները, ապա մենք վտանգում ենք կորցնել բոլոր օգուտները, որ նրանցից ստացել ենք»,- հայտարարել է Աֆրիկայի հարցերով ԱՀԿ տնօրեն Մատշիդիսո Մոետին։
Մոետին նշել է, որ Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թվի պայթյունային աճ տեղի չի ունեցել։ Ընդ որում, նա ընդգծել է թեսթավորումների եւ վարակվածների շփումներին հետեւելու կարեւորությունը՝ նոր հիվանդությունները վաղ փուլերում հայտնաբերելու համար։
Գանան Աֆրիկյան առաջին երկիրն է, որը ապրիլի 20-ին հանել է սահմանափակումների հիմնական մասը, որը վերաբերում է մարդկանց տեղաշարժին, ձեռնարկությունների եւ խանութնների աշխատանքին։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում մայիսի 1-ին վերջանում է հինգ շաբաթ տեւած համազգային կարանտինը։ Մայրցամաքի ամենախիտ բնակեցված երկիրը՝ Նիգերիան, կարանտինից մայիսի 4-ին դուրս կգա։