00:00:00

Մակրոնը նշել է Սիրիայի ուղղությամբ հնարավոր հարվածների թիրախները

04:35, 11 ապրիլ 2018 Աշխարհ

Եթե Փարիզը որոշի հարված հասցնել Սիրիային՝ ի պատասխան Դումա քաղաքում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման, թիրախներ կարող են դառնալ վտանգավոր քիմիական նյութեր արտադրող օբյեկտները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
 Նա նշել է, որ հարվածը չի դիպչի Դամասկոսի դաշնակիցներին։ Մակրոնը հաղորդել է, որ սիրիական հարցով իր որոշման մասին կհայտարարի մոտ օրերս։
«Որոշումը, որ պետք է կայացվի, ոչ մի դեպքում չպետք է վնասի ռեժիմի դաշնակիցներին»,– ասել է Ֆրանսիայի նախագահը։ Նա նաև հայտարարել է, որ ֆրանսիան շահագրգռված չէ մերձավորարևելյան տարածաշրջանում ռազմական էսկալացիայով։ Նա նաև կոչ է արել վերականգնել ՄԱԿ–ի և Քիմիական զենքի արգելքի կազմակերպության համատեղ մեխանիզմի աշխատանքները՝ Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման դեպքերի հետաքննության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր