00:00:00

Որքան է աճել Եվրոպայի բնակչությունը

03:57, 11 ապրիլ 2018 Աշխարհ

2016-ին 994․8 հազար մարդ Եվրամիության նոր քաղաքացի է դարձել։ Eurostat վիճակագրական գերատեսչության տվյալներով՝ դա 18 տոկոսով ավելին է, քան 2015-ին։ Նրանք հիմնականում ժամանել են Մարոկոյից, Ալբանիայից, Հնդկաստանից։

Ամենամեծը մարոկոցիների խումբն է (101․3 հազար), որոնք հիմնականում քաղաքացիություն են ստացել Իսպանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ Երկրորդ տեղում ալբանացիներն են (67․5 հազար)։ Նրանք բնակություն են հաստատել Իտալիայում և Հունաստանում։ Երրորդ և չորրորդ տեղերում հնդիկներն (41․7 հազար) ու պակիստանցիները (32․9 հազար), որոնք հիմնականում Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են դարձել։

Eurostat-ի տվյալներով՝ Գերմանիան ստացել է 2 տոկոսով ավել քաղաքացիներ, քան 2015-ին՝ հիմնականում թուրքեր, լեհեր, ռուսներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր