00:00:00

Թրամփն ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով 100 000-ից պակաս զոհ է կանխատեսել. Daily Mail

17:00, 10 ապրիլ 2020 Աշխարհ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը չի գերազանցի 100 000-ն ու շատ ավելի ցածր կլինի: «Կանխատեսվում է, որ զոհերի թիվը 100 000-ից պակաս կլինի»,-ասել է նախագահը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ: Ինչպես նշում է Daily Mail-ը, միևնույն ժամանակ Թրամփն ընդգծել է, որ համավարակի հետևանքով իրենց սիրելիներին կորցրած մարդկանց օգնել հնարավոր չէ և որ նրանք այլևս երբեք չեն լինի առաջվանը: Այնուհետև նախագահը շարունակել է խոսքը՝ անդրադառնալով տնտեսությանը: «Մենք ունենք տնտեսության խթանման ահռելի ծրագրեր: Կարծում եմ՝ մենք մեծ առաջընթաց կունենաք և կհաջողենք շատ հարցերում, այդ թվում նաև տնտեսական»,-ասել է Թրամփը՝ կանխատեսելով, որ ԱՄՆ-ն այս իրավիճակից առաջվանից էլ ավելի հաջողակ և ուժեղ դուրս կգա: Հայտնի է, որ նախագահը պատրաստվում է մայիսի մեկից վերաբացել երկրի տնտեսությունը՝ փորձելով հնարավորինս արագ վերացնել համավարակի տնտեսական հետևանքները: Նշենք, որ ԱՄՆ-ում գրանցվել է ախտահարման 468 895 դեպք, որից 16 697-ը՝ մահվան ելքով: Մահացության ցուցանիշով ԱՄՆ-ն աշխարհում զիջում է միայն Իտալիային, որտեղ մահացել է 18 279 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր