00:00:00

Կորոնավիրուսի պատվաստանյութերն ու դեղամիջոցներն արդեն անցնում են մարդու վրա փորձարկման փուլին. New York Times

03:57, 10 ապրիլ 2020 Աշխարհ

Դեղագործական ընկերությունները զարմանալի արագությամբ պատվաստանյութեր են մշակում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Novavax ընկերությունը հայտարարել է, որ մայիսի կեսերին կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումներ կսկսի մարդկանց վրա: Կենդանիների վրա կատարված թեստերը ցույց են տվել, որ օրգանիզմը հզոր իմունային արձագանք է տալիս պատվաստանյութին, ստեղծում է հակամարմիններ, որոնք կարող են ճնշել վիրուսը: Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ փորձարկման անվտանգության և արդյունավետության մասին նախնական արդյունքները պատրաստ կլինեն հուլիսին: Novavax-ը միայն մեկն է այն ավելի քան մեկ տասնյակ ընկերություններից, որոնք փորձում են պատվաստանյութ, հակավիրուսային դեղամիջոցներ կամ այլ բուժումներ գտնել կորոնավիրուսի դեմ: New York Times-ը ներկայացրել է ավելի քան 2 տասնյակ ընկերություններից մի քանիսին, որոնք աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կամ դեղամիջոցի ստեղծման ուղղությամբ: Ամերիկյան Mesoblast ընկերությունը ցողունաբջջային թերապիա կսկսի 240 հիվանդների վրա: Johnson & Johnson ընկերությունը պատվաստանյութի կլինիկական հետազոտություններ կսկսի սեպտեմբերին, ինչի համար ԱՄՆ-ի բյուջեից ստացել է 500 մլն դոլար: Սովարական պայմաններում նոր պատվաստանյութերի և դեղորայքի մշակումը տարիներ կտևեին, սակայն դեղագործական ընկերությունները, հասարակական կազմակերպությունների, պետական գործակալությունների և կարգավորող մարմինների աջակցությամբ, շտապում են սեղմել այս ժամանակահատվածը: Ըստ մասնագետների՝ առնվազն մեկ տարի է հարկավոր, մինչև որևէ պատվաստանյութ կմտնի կիրառության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր