00:00:00

Դանիայում և Չեխիայում առաջիկա օրերին կթուլացնեն կարանտինային սահմանափակումները

20:11, 07 ապրիլ 2020 Աշխարհ

Դանիայում և Չեխիայում որոշել են առաջիկա օրերին թուլացնել կարանտինային միջոցառումները, ինչի մասին հայտնի է դառնում radio.cz և dw.com կայքերից։ Այսպիսով՝ Դանիայում ապրիլի 15-ից սկսած կաշխատեն մանկապարտեզներն ու տարրական դպրոցները, Չեխիայում ապրիլի 9-ից որոշ խանութներ կվերաբացվեն։ Ինչպես նաև երեքշաբթի օրվանից թույլ կտրվի բնության գրկում առանց դիմակի սպորտով զբաղվել, սակայն անհրաժեշտ է առնվազն երկու մետր սոցիալական հեռավորություն պահել։ Չեխիայում ապրիլի 9-ից կվերաբացվեն ձեռագործության, հեծանիվների վերանորոգման, սարքավորումների խանութները, իսկ Սուրբ Զատկից հետո իշխանությունը կքննարկի կոշիկների և գրասենյակային ապրանքների խանութների բացման հարցը։  Ինչպես նաև ապրիլի 14-ից սկսած հարգելի պատճառի առկայության դեպքում, ինչպիսին է գործուղումը, թույլ կտրվի մարդկանց՝ երկրի  սահմաններից դուրս գալը։ Դանիայում մանկապարտեզներն ու տարրական դպրոցները ապրիլի 15-ից կսկսեն աշխատել, իսկ դպրոցները գործունեությունը կվերսկսեն մայիսի 10–ից հետո։ Միևնույն ժամանակ սրճարանները, վարսահարդարման սրահները, առևտրի կենտրոններն առաջվա պես փակ կմնան, նախկինի պես այնտեղ 10 հոգուց ավել խմբերով չի թույլատրվի հավաքվել։ «Ամենօրյա կյանքը դեռևս իր բնական ընթացքին չի վերադառնա։ Մենք դեռևս շատ ամիսներ մի շարք սահմանափակումներով կապրենք»,- ընդգծել է Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիքսենը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր