00:00:00

Հունվար-փետրվարին գազի արտահանումից «Գազպրոմ» ընկերության եկամուտները նվազել են ավելի քան 50 տոկոսով. ՏԱՍՍ

16:50, 07 ապրիլ 2020 Աշխարհ

2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին ռուսական «Գազպրոմ» ընկերության գազի արտահանումից գոյացած եկամուտները նվազել են մինչև 5,05 միլիարդ դոլար, ինչը 51,3 տոկոսով ցածր է 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով ՌԴ դաշնային մաքսային ծառայության տվյալներին։ Նշվում է, որ գազի արտահանումն այս ընթացքում նվազել է 24,6 տոկոսով՝ հասնելով 32,5 մլրդ խմ-ի։ Փետրվարին գազի արտահանումն ընդհանուր 2 միլիարդ դոլար գումարի չափով կազմել է 14,2 միլիարդ խորանարդ մետր (-22,5%)։
Հիշեցնենք, որ հունվարին գազի արտահանումից «Գազպրոմ»-ի եկամուտները նվազել են 41,1 տոկոսով՝ հասնելով 3 միլիարդ դոլարի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր