00:00:00

Լավրովը Հայաստանին է բերել որպես լավ օրինակ

03:05, 10 ապրիլ 2018 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համոզված է՝ Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է զարգացնել հարաբերություններ բոլոր ուղղություններով: Այս մասին ՌԴ ԱԳ նախարարն ասել է հայկական լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ անդրադառնալով հարցին՝ հնարավոր է արդյոք, որ հետագայում իրենց շահերը համադրեն ու համագործակցությունը զարգացնեն այնպիսի ինտեգրացիոն կառույցներ, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրամիությունը (ԵՄ): «Իսկապես, Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ գործնականում բացարձակապես անիմաստ չէ զարգացնել հարաբերություններ բոլոր ուղղություններով: Ընդհակառակը, դա ձեռնտու քաղաքականություն է և շահավետ տվյալ երկրի համար: Չի կարելի հետխորհրդային տարածքի երկրները դնել կեղծ ընտրության առաջ` լինել կամ Արևմուտքի, կամ Ռուսաստանի հետ: Դա բացարձակապես գաղափարախոսականացված, քաղաքականացված մոտեցում է: Այն, որ Հայաստանը պնդեց Եվրամիության հետ այդպիսի հարաբերությունների վրա, որոնք ստորագրված փաստաթղթերում որպես բաղադրիչ ներառում են այլ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի իրավունքների ու պարտավորությունների ճանաչումը, կարծում եմ ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է: Անկասկած, որպեսզի ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի այլ մասնակիցների իրավունքները չխախտվեն, որպեսզի նրանց շահերին վնաս չպատճառվի, շատ կարևոր է, որ Եվրոպական միությունը հրաժարվի «կամ/կամ»-ի արատավոր տրամաբանությունից, որն արդեն հանգեցրել է Ուկրաինայի 2014 թվականի իրադարձություններին: Դա հավասարազոր է նրան, որ տվյալ ազգից գողանաս բոլոր հարևանների հետ լիարժեք, լիակատար ձևաչափով համագործակցություն զարգացնելու հնարավորությունը»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հետևողականորեն առաջ է տանում հատկապես այսպիսի մոտեցում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր