Հետազոտողները ձայնագրել են SARS-CoV-2 սեպաձեւ սպիտակուցը՝ բնական տատանումները վերափոխելով, որոնք ստեղծվում են ամինաթթուներով՝ կախված դրանց չափերից, զանգվածից, էներգիայից եւ կապի վիճակից:
«Այն, ինչ դուք լսում եք, բազմաշերտ ալգորիթմային կոմպոզիցիա է, որն անդրադարձնում է ինչպես հնչյունի մեջ ամբողջ սպիտակուցի տատանումների սպեկտրը, այնպես էլ ռիթմիկ տարրերը եւ միահյուսված մեղեդիների ձեւով ամինաթթուների կազմավորումը»,- Scinexx պորտալի մեջբերմամբ ասել է հետազոտական խմբի ղեկավար Մարկուս Բյուլերը: