00:00:00

Ֆրանսիան կանգնած է Երկրորդ աշխարհամարտից հետո վատթարագույն տնտեսական անկման առաջ. ֆիննախարար. CNN

02:08, 07 ապրիլ 2020 Աշխարհ

Ֆրանսիան կանգնած է վատթարագույն տնտեսական անկման շեմին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: CNN-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բռունո Լը Մեյրը: Սենատում այսօր կայացած լսումների ժամանակ ֆրանսիացի նախարարը հայտարարել է, որ պատերազմից հետո մինչ այս պահը տնտեսության համար վատագույն տարին 2009 թվականն էր, երբ տնտեսությունը կրճատվել էր 2.9 տոկոսով: «Ամենայն հավանականությամբ, այս տարի ավելի վատ ցուցանիշ ենք ունենալու, քան 2.9 տոկոսը»,- ասել է Լը Մեյրը: Ավելի վաղ վերջինս զգուշացրել էր, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով տնտեսական ցնցումը դաժան է լինելու: Ֆրանսիայում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսից ավելի քան 8000 մարդ է մահացել, ավելի քան 92 000-ը վարակվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր