00:00:00

Բիլ Գեյթսը հայտնել է, թե երբ աշխարհը կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին

22:31, 06 ապրիլ 2020 Աշխարհ

Ամերիկյան Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված կարանտինային ռեժիմից մարդիկ կարող են բնականոն կյանքի վերադառնալ միայն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առկայության և դրա լիարժեք հասանելիության դեպքում, գրում է scmp.com կայքը։ Սպասվում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հաջորդ տարվանից շուտ հասանելի չի լինի։ «Զարգացած երկրները, ինչպես ԱՄՆ-ն, վաղ թե ուշ կկարողանան հաղթել վիրուսին, սակայն այն պետք է հաղթահարել համաշխարհային մակարդակով»,- նշել է Գեյթսը կիրակի Fox News լրատվականին տված հարցազրույցի ընթացքում։ «Կյանքի սովորական ռիթմին չենք կարող վերադառնալ, մինչև որ պատվաստանյութը չլինի, ամբողջ աշխարհը չի կարողանա վերադառնալ․․․»,- նշել է Գեյթսը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գեյթսը, նշելով, թե կորոնավիրուսի հաղթահարման համար որոնք պետք է լինեն ԱՄՆ կառավարության հետագա քայլերը, խոսել էր պատվաստանյութի ստեղծման վրա կենտրոնանալու անհրաժեշտության մասին։ «Արդեն հիմա կարելի է սկսել գործարաններ կառուցել, որտեղ այդ պատվաստանյութերը կարտադրվեն, և գնել տարբեր դեղամիջոցների պատրաստման համար անհրաժեշտ սարքավորումներ։ Այս գործում կարևոր դեր պետք է կատարի դաշնային կառավարությունը, քանի որ մասնավոր ընկերությունները չեն կարող իրենց վրա նման ռիսկ վերցնել»,- կարծում է Գեյթսը։ Հայտնի է, որ գործարարը դեռևս հինգ տարի առաջ էր կանխատեսել, որ մարդկության համար ամենամեծ սպառնալիքներից են համարվում վիրուսները, որոնց դեմ պայքարին աշխարհը դեռևս պատրաստ չէ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր