00:00:00

Ադրբեջանում համաներում են շնորհել 65-ից բարձր տարիքի մոտ 100 կալանավորի

22:38, 06 ապրիլ 2020 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրահանգել է համաներում շնորհել 65 տարեկանից բարձր մոտ 100 կալանավորների, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ղեկավարի մամլո ծառայությանը: Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակման 641 դեպք է արձանագրվել, 44 մարդ ապաքնվել է, 7-ը մահացել են, 590-ը շարունակում են բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Նշվում է, որ համաներում ստացած կալանավորների թվում է նաև Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավար Աքիֆ Չովդարովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր