00:00:00

Ռուսաստանը մշակել է արագ ախտորոշման թեստ. РИА Новости

17:56, 06 ապրիլ 2020 Աշխարհ

Росздравнадзор-ը գրանցել է Ռուսաստանում արտադրվող COVID-19 կորոնավիրուսի ախտորոշման արագ թեստը, որը վիրուսի առկայությունը որոշում է 40 րոպեի ընթացքում, ավելի քան 94% ճշգրտությամբ: Կորոնավիրուսի վարակների դեպքերն այդ երկրում շարունակում են աճել: «Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի 49 տարածաշրջանում հաստատվել է վարակի 954 նոր դեպք»,- տեղեկացնում է РИА Новости-ն՝ հենվելով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների վրա: Նոր վարակի առաջին հաստատված դեպք է հայտնաբերվել Կարելիայում: Օրվա ընթացքում COVID-19-ի հաստատված դեպքերի ամենամեծ քանակը գրանցվել է Մոսկվայում՝ 591, Մոսկվայի մարզում՝ 82, Սանկտ Պետերբուրգում՝ 35, Կոմի Հանրապետությունում՝ 31 և Թաթարստանում՝ 16: Բացի այդ, վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում ամբողջովին ապաքինվել է 51 մարդ, երկուսը մահացել են: Վերջին տվյալների համաձայն, երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 6 343 դեպք, վերականգնվել է 406 մարդ, 47-ը մահացել է: Մոսկվայում վարակվածների թիվը հասնել է 4.484-ի: Շտաբը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոր դեպքերի գրեթե 85%-ը 65 տարեկանից ցածր մարդիկ են: Մոսկվայում ապրիլի 5-ին նոր վարակվածների թվում 30 երեխա կա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր