00:00:00

Ռուսաստանում նորածին տղային անվանել են կորոնավիրուսի պատվին

17:52, 06 ապրիլ 2020 Աշխարհ

Նովոկուզնեցկում զույգն իր նորածին որդուն անվանել է կորոնավիրուսի պատվին՝ Քովիդ: Այս մասին լրագրողներին պատմել են երեխայի ծնողները, հաղորդում է URA.ru-ն: Իրենց ընտրությունը զույգը բացատրել է նրանով, որ Քովիդ անունն ավելի վաղ եւս եղել է: Ավելին, նրանց կարծիքով, այն օրիգինալ է եւ հզոր էներգետիկա ունի: «Անունը հնչեղ է եւ օրիգինալ: Վասյա չէ, Սանյա չէ, Տոլյա կամ Կոլյա չէ: Ոչ մեկի հետ չես շփոթի»,- ասել է երեխայի հայրը: Նրա կարծիքով՝ երեխան հզոր ուժ եւ բնավորություն կունենա: Զույգը վստահ է, որ Քովիդ անունը նրան կյանքում հաջողություն կբերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր