00:00:00

Կորոնավիրուսով վարակման կասկածով հիվանդանոց է տեղափոխվել պոլսահայ գրող Մասիս Քյուրքչյուգիլը

17:14, 06 ապրիլ 2020 Աշխարհ

Պոլսահայ գրող Մասիս Քյուրքչյուգիլն ու նրա կինը` Ինջի Քյուրքչյուգիլը, կորոնավիրուսով վարակման կասկածով հիվանդանոց են տեղափոխվել: Այս մասին տեղեկացնում է sozcu.com.tr կայքը` հղում անելով գրողի մտերիմ Քեմալ Քոչաքին: «Հարգելի ընկերներ, Մասիսը և նրա կինը` Ինջին, գտնվում են Թաքսիմի հետազոտական հիվանդանոցում` կորոնավիրուսով վարակման կասկածով: Բժիշկ Իսմեթ Հազարն ուշադիր է նրանց նկատմամբ և ինձ տեղեկատվություն է փոխանցում»,-գրել է Քոչաքը Twitter-ի իր էջում: Մասիս Քյուրքչյուգիլը ծնվել է 1947 թվականին Ստամբուլում: Սովորել է «Ֆերիքյոյ» հայկական միջնակարգ դպրոցում և Ստամբուլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Հիմնել է «Köz» («Ածուխ») հրատարակչությունն ու տպագրել է «Sürekli Devrim» («Շարունակական հեղափոխություն») պարբերականը: Էդիրնեի պետական ինժեներաճարտարապետական համալսարանում դասավանդել է տնտեսագիտություն և հավանականության տեսություն: Փախստականի կարգավիճակով 6 տարի ապրել է Ֆրանսիայում: 1994 թվականին Թուրքիայում հիմնել է «Միացյալ սոցիալիստական կուսակցությունը», 1996-ին էլ հիմնել է նոր` «Ազատություն և համերաշխություն» կուսակցությունը: Այս կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և կոչ է արել նույնն անել Թուրքիայի իշխանություններին: Ներկայում թուրքահայ գրողը տպագրում է «Yeniyol» պարբերականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր