00:00:00

Գերմանացի նախարարն առաջարկել է Հայաստանն ընդգրկել «անվտանգ երկրների» ցանկում

01:25, 10 ապրիլ 2018 Աշխարհ

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերն առաջարկել է Վրաստանին եւ Հայաստանին ընդգրկել «անվտանգ երկրների» ցանկի մեջ՝ ապաստան տրամադրելու հայտերի մշակման գործընթացն արագացնելու նպատակով: Զեեֆոհերի կարծիքով՝ Հայաստանն ու Վրաստանը ցանկի մեջ կմտնեն Մարոկկոյի, Թունիսի եւ Ալժիրի շարքում: Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիների միջնորդությունների թիվը մեծ է, սակայն նրանցից միայն քչերի համար է դրական որոշում կայացվում, հայտնել է ՆԳՆ-ում պետական քարտուղար Շտեֆեն Մայերը ապրիլի 9-ին WestdeutscheAllgemeine Zeitung պարբերականում եւ Funke մեդիախմբի այլ պարբերականներում հրապարակված հարցազրույցում, փոխանցում է Deutsche Welle-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր