00:00:00

«Վրաստանն առաջիններից մեկը կլինի, որ կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը». Վրաստանի առողջապահության նախարար

14:02, 06 ապրիլ 2020 Աշխարհ

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որ կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
Նախարարի խոսքով` Վրաստանի կառավարությունն այս հարցով համագործակցում է և՛ դեղամիջոցն արտադրող ընկերության, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: «Այս հարցով մենք աշխատում ենք և՛ արտադրող ընկերության, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Մենք հստակ պայմանավորվածություն ունենք նրանց հետ, որ երբ դեղամիջոցն արտոնագիր ստանա, մենք առաջիններից մեկը կլինենք, որ կստանանք դեղամիջոցը»,-տեղեկացրել է առողջապահության նախարարը:
Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 174 է, երկրում հիվանդության հետևանքով գրանցվել է 2 մահ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 274 325 դեպք, 69 474-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 264 837 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր