00:00:00

Չինաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի 39 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 1 մարդ․ «ՌԻԱ Նովոստի»

11:22, 06 ապրիլ 2020 Աշխարհ

Մայրցամաքային Չինաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 39 նոր դեպք, որոնցից 38 վարակակիրները Չինաստան են եկել այլ երկրներից, մահացել է 1 մարդ, ապաքինվել են 11-ը, հայտնում է ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեն, գրում է ria.ru-ն։
Վերջին շաբաթների ընթացքում Չինաստանում վարակման գրեթե բոլոր դեպքերը հաստատվում էին այդ երկիր մեկնած քաղաքացիների մոտ, սակայն կիրակի Գուանդուն նահանգում գրանցվել է 5 տեղական դեպք։ Չինաստանում այժմ կա կորոնավիրուսի 951 վարակակիր, 22-ը գտնվում են ծանր վիճակում, 258 մարդ ապաքինվել է:
«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգներից (շրջաններից, կենտրոնական ենթակայության քաղաքներից) տեղեկատվություն է ստացել կորոնավիրուսի նոր տեսակի վարակման 81 708 հաստատված դեպքերի մասին․ 1299 մարդ դեռևս հիվանդանոցում է , 77 078 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 3331-ը մահացել է», - ասված է հաղորդագրության մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 274 022 դեպք, 69 465-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 264 807 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում: Tet.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր