00:00:00

Իտալիայի իշխանությունները արձանագրել են կորոնավիրուսով վարակվածների եւ զոհերի թվի անկում․ ՌԻԱ Նովոստի

04:01, 06 ապրիլ 2020 Աշխարհ

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների եւ դրա հետեւանքով զոհերի թվի աճը կրճատվում է, հայտարարել է Առողջապահության բարձրագույն ինստիտուտի (ISS) նախագահ Սիլվիո Բրուզաֆերոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Ակնհայտ է, որ կորն այլեւս չի աճում, եւ այժմ սկսել է անկում ապրել։ Դա նաեւ վերաբերում է, բարեբախտաբար, զոհերի թվին։ Այդ իրադարձությունները սկիզբ են առնում երկու շաբաթ առաջ, այսինքն՝ ամբողջ համակարգը հանգեցրել է համաճարակի տարածման զգալի դանդաղեցմանը»,-ասել է Բրուզաֆերոն կիրակնօրյա ճեպազրույցի ժամանակ։ Կիրակի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելիի հրապարակած պաշտոնական տվյալներով՝ Ապենիններում գրանցված է նոր տիպի վիրուսով վարակման շուրջ 129 հազար դեպք, շուրջ 22 հազար հիվանդ ապաքինվել է, զոհերի թիվը կազմում է 15887 մարդ։ Կիրակի առաջին անգամ նվազել է կորոնավիրուսով հոսպիտալացվածների թիվը, երկրորդ օրն է, ինչ անընդմեջ նվազում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժվող հիվանդների թիվը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր