00:00:00

Այսօրվանից Ադրբեջանում տնից դուրս գալու համար SMS-թույտվություն է անհրաժեշտ

00:30, 06 ապրիլ 2020 Աշխարհ

Այսօրվանից Ադրբեջանում խստացվում են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումները, հաղորդում է Trend-ը:
Մասնավորապես, պետական կառույցների եւ մասնավոր ձեռնարկությունների շատ աշխատողների թույլատրվում է տնից դուրս գալ, եթե գործատուն իրենց տվյալները մուտքագրել է  icaze.e-gov.az համակարգում: Մնացածները պետք է թույլտվություն ստանան՝ նույնիսկ եթե հարկավոր է գնալ մթերային խանութ, բանկ կամ դեղատուն:
Բնակության վայրը լքել թույլատրվում է հետեւյալ դեպքերում՝
  • անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար,
  • սննդամթերք, ամենօրյա օգտագործման ապրանքներ, դեղեր, ինչպես նաեւ բանկային կամ փոստային ծառայություններից օգտվելու համար,
  • մոտ ազգականների թաղմանը մասնակցելու համար:
Որպեսզի այս իրավունքից օգտվեն եւ թույլտվություն ստանան, պետք է 8103 հեռախոսահամարին անվճար SMS հաղորդագրություն ուղարկեն: Հաղորդագրության մեջ պետք է նշվի թիվը՝ 1-3, կախված նրանից, թե ինչի համար է պետք տնից դուրս գալ, ինչպես նաեւ անձնական տվյալները: – 1-ը՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար: Թույլատրությունը տրամադրվում է 2 ժամով՝ քաղաքում կամ շրջանում բժշկին այցելելու համար: Եթե այլ քաղաք կամ շրջան գնալու անհրաժեշտություն է առաջանում, ապա այդ դեպքում հիվանդի տուն վերադառնալու ժամանակը նշում է բժիշկը եւ տալիս համապատասխան տեղեկանք: Այդ տեղեկանքը անհրաժեշտության դեպքում ներկայացնում են ոստիկաններին; – 2-ը՝ սնդդամթերքի, ամենօրյա օգտագործման ապրանքների, դեղերի գնման համար, ինչպես նաեւ բանկային կամ փոստային ծառայություններից օգտվելու համար (թուլտվությունը տրվում է 2 ժամով՝ օրվա մեջ 1 անգամ); – 3-ը՝ մոտ ազգականների թաղմանը մասնակցելու համար: Անձնական տվյալները, որոնք պետք է նշվեն հաղորդագրության մեջ՝ -Ադրբեջանի քաղաքացիների համար՝ անձը հաստատող փաստաթղթի համարը եւ սերիան; -երկրում ժամանակորապես բնակվողների եւ արտասահմանցիների, ինչպես նաեւ առանց քաղաքացիության անձանց  համար՝ բնակության թույլտվության համարը եւ սերիան -երկրում իրենց ժամանակվոր բնակության ժամկետը երկարաձգած արտասահմանցիները եւ առանց քաղաքացիության անձինք՝ համապատասխան փաստաթղթի սերիան եւ համարը «Էլեկտրոնային կառավարությունից» պատասխան հաղորդագրություն է գալիս, որտեղ նշված են թույտվության ժամկետները: Մարդը բնակության վայրը կարող է լքել միայն համակարգից դրական պատասխան ստանալու դեպքում: Պատասխան հաղորդագրությունը ներկայացվում է ոստիկանության աշխատակիցներին՝ նրանց պահանջի դեպքում: Թույլտվությունը չի պահանջվում այն դեպքում, երբ տունը հարկավոր է լքել կյանքի և առողջության համար անմիջական վտանգի պատճառով: Պարտադիր չէ նաև թույլտվություն ստանալ, եթե քաղաքացին կանչվում է իրավապահ կամ դատական մարմին: Այս դեպքում, ըստ պահանջի, ոստիկանությանը ներկայացվում է իրավապահներին կանչը հաստատող  փաստաթուղթը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր