00:00:00

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը․ Sputnik-Գրուզիա

16:59, 05 ապրիլ 2020 Աշխարհ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 81-ամյա կին՝ երկրորդ պացիենտը, հայտարարել է Թբիլիսիի Առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավար Լեւան Ռատիանին, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն։ «Երեկ ես ասել եմ ձեզ, որ մեկ պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Կնոջ վիճակը, որին մարտի 3-ին տեղափոխել էին Թբիլիսիի ծովային հոսպիտալից, գնահատվում էր որպես կրիտիկական եւ կյանքի հետ անհամատեղելի»,-ասել է Ռատիանին։ Նրա խոսքով՝ հիվանդը տառապում էր մի շարք սուր եւ քրոնիկական հիվանդություններով, ինչը դարձրել է սիմպտոմատիկ բուժումն անարդյունավետ։ «Իրականացվել է անհրաժեշտ բուժում, սակայն այն ապարդյուն էր, եւ, ցավոք, ստիպված եմ հայտնել կենսաբանական մահվան մասին»,-ասել է Ռատիանին։ Նախօրեին մահացել է կորոնավիրուսով վարակված կին, որն ուներ քրոնիկական հիվանդություններ։ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսով վարակման 170 դեպք, մահացել է երկու մարդ, ապաքինվել՝ 36 պացիենտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր