00:00:00

Ադրբեջանը ապրիլի 5-ից կորոնավիրուսի պատճառով փակում է սահմանները

04:01, 05 ապրիլ 2020 Աշխարհ

Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով ավիա եւ ցամաքային հաղորդակցությունը ապրիլի 5-ի ժամը 00։00-ից մինչեւ ապրիլի 20-ը ժամը 00։00-ն ամբողջովին դադարեցնելու որոշում է կայացրել, բացառությամբ՝ բեռնափոխադրումների, շաբաթ օրը հայտնել է օպերատիվ շտաբը, տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։ Նրանց տվյալներով՝ այդպիսի որոշումն ուղղված է երկրի ներսոմ կորոնավիրուսի տարածման օպերատիվ բացահայտմանը, վարակվածների մեկուսացմանը եւ նրանց շփումների հայտնաբերմանն ու կարանտինի տակ պահելուն, ինչպես նաեւ կարանտինային կետերի հնարավորությունների կարգավորմանը եւ հիվանդանոցների պատրաստականության բարձրացմանը։ Ադրբեջանում վարակվածների ընդհանուր թիվը 521 է։ Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում բուժվում է 484 մարդ։ Եւս 32 մարդ ապաքինվել է, 5-ը՝ մահացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր