00:00:00

Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3452-ի

21:37, 04 ապրիլ 2020 Աշխարհ

Իրանում կորոնավիրուսի հետևանքով վարակվածների թիվը հասել է 55 743-ի, որոնցից 3452-ը՝ մահվան ելքով, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, գրում է ria.ru-ն։ «Նախօրեին ամբողջ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 2560 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55 743-ի։ Ցավոք, անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 158 մարդ։ Զոհերի թիվը հասել է 3452-ի»,- հայտնել է նա IRINN հեռուստաալիքի եթերում՝ տեղեկացնելով նաև, որ ապաքինվել է 19 736 վարակակիր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 133 455 դեպք, 60 381-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 236 000 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 204 երկրում: Tert.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր