00:00:00

Աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն

00:17, 04 ապրիլ 2020 Աշխարհ

Կորոնավիրուսի համաճարակով  պայմանավորված՝  աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն։ Ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Մինչ օրս կոչին միացել են 70 պետություն, տարածաշրջանային գործընկերներ, հասարակական գործիչներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ», - ասել է Գուտերեշը: Նա նշել է, որ համաճարակին հաջորդելու են սոցիալական, տնտեսական և քաղաքական խորը հետևանքներ, այդ թվում ` միջազգային խաղաղության և անվտանգության հետ կապված: Մարտի վերջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համաշխարհային հրադադարի կոչ է արել՝ պայմանավորաշ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ։ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել էր, որ Հայաստանն աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր