00:00:00

Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 356-ի. կա 18 135 վարակակիր

13:30, 03 ապրիլ 2020 Աշխարհ

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է երկրում կորոնավիրուսի վարակման և մահվան դեպքերի վերջին տվյալները, տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը: Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 79 մարդ, այսպիսով՝ մահացածների ընդհանուր թիվը հասել է 356-ի: Օրվա ընթացքում անցկացվել է  18 757 թեստ, որից 2456-ը դրական պատասխան է տվել: Ներկայում Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 18 135-ի: Մարտի 10-ից սկսած Թուրքիայում անցկացվել է կորոնավիրուսի ավելի քան 125 000 թեստ: Վարակվածներից 415-ն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից: «Վերջին օրվա ընթացքում մեր կատարած թեստերի քանակը նախորդ օրվա համեմատ աճել է 4000-ով: Թեստերի քանակի համեմատությամբ վարակման դեպքերի քանակը նվազել է: Վերջին օրվա ընթացքում առողջացել է 82 մարդ: Վերջին օրվա ընթացքում մահացած հիվանդների 82%-ը 60-ն անց մարդիկ էին»,-տեղեկացրել է առողջապահության նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր