00:00:00

1 մլն բնաչության հաշվով կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում 2-րդ երկիրն է. Worldometers.info

04:16, 03 ապրիլ 2020 Աշխարհ

Ըստ Worldometers.info կայքի անընդհատ թարմացվող տվյալների՝ մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Իրանից հետո։ Աղբյուրը ներկայացնում է վարակման դեպքերը 1 մլն բնակչի հաշվով. 1. Իրան - 601 2. Հայաստան - 224 3. Թուրքիա - 186 4. Ադրբեջան - 39 5. Վրաստան - 33 6. Ռուսաստան - 24 Տարածաշրջանի երկրներում կորոնավիրուսով վարակվածության, մահվան և ապաքինման տվյալները՝ ստորև․ • Հայաստան՝ 663 վարակակիր, 33 բուժված, 7մահ • Վրաստան՝ 130 վարակակիր, 26 բուժված, 0 մահ • Ադրբեջան՝ 400 վարակակիր, 26 բուժված, 5 մահ • ՌԴ՝ 3548 վարակակիր (+771), որից 2475-ը Մոսկվայում, 235 բուժված (+45), 30 մահ (+6) • Թուրքիա՝ 18135 (+2456) վարակակիր, 415 (+82) բուժված, 356 (+79) մահ • Իրան՝ 50 468 (+2875) վարակակիր, 16 711 բուժված, 3160 (+124) մահ։ Հիշեցնենք, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 000 177-ի, մահացածներինը՝ 51 356-ի: Ակտիվ վարակակիր է 738 622 մարդ, ապաքինվել են 210 199-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր