00:00:00

ԱՄՆ-ում 104-ամյա տղամարդն ապաքինվել է կորոնավիրուսից. Oregonian

02:43, 03 ապրիլ 2020 Աշխարհ

ԱՄՆ Օրեգոն նահանգում կորոնավիրուսից ապաքինվել է ամենատարեց հիվանդներից մեկը: Այս մասին հայտնում է Oregonian լրատվական կայքը: Պարբերականի տվյալներով՝ Երկրորդ աշխարհամարտի 104-ամյա վետերան Ուիլյամ Լեպսչիսը նահանգի առաջին բնակիչներից մեկն է, որը վարակվել էր կորոնավիրուսով: Նրա դուստրը լրատվամիջոցին հայտնել է, որ հայրն ամբողջովին առողջ է: ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 5100-ը: Երկրի տարածքում վարակակիր է ավելի քան 201 000-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 180 երկրում: Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 900 000-ը, մահացածներինը՝ 45 000-ը: Tert.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր