00:00:00

Ողջ աշխարհում կորոնավիրուսից ավելի քան 50 000 մարդ է մահացել. Worldometers

02:03, 03 ապրիլ 2020 Աշխարհ

Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից 50 414 մարդ է մահացել: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները: Ներկա պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 986 775, որոնցից ապաքինվել են 206 372-ը: Վարակակիր է 729 989 մարդ: Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ մահվան դեպքեր գրանցվել են Իտալիայում (13 915), Իսպանիայում (10 003), ԱՄՆ-ում (5365), Ֆրանսիայում (4032), Չինաստանում (3318), Իրանում (3160), Մեծ Բրիտանիայում (2921), Նիդեռլանդներում (1339), Բելգիայում (1011), Գերմանիայում (997): Մեծ թվով վարակվածներ ունեն նաև Շվեյցարիան, Թուրքիան, Կանադան, Ավստրիան, Հարավային Կորեան, Պորտուգալիան, Բրազիլիան, Իսրայելը, Շվեդիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Այն տարածվել է 180 երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր