00:00:00

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Մոսկվայում դեռեւս չի հաջողվել կոտրել․ Պուտին

22:51, 02 ապրիլ 2020 Աշխարհ

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Մոսկվայում դեռեւս չի հաջողվել կոտրել։ Այս մասին Ռուսաստանի բնակիչներին կորոնավիրուսի տարածման հետ կապված հեռուստաուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքերով՝ ազատ շաբաթը, որն ավելի վաղ հայտարարվել էր, թույլ է տվել ժամանակ շահել համաճարակի դեմ գործողությունների համար, սակայն դրա գագաթնակետը, այդ թվում՝ Ռուսաստանում, դեռեւս չի անցել։ «Ինչն եմ համարում սկզբունքորեն կարեւոր՝ մեզ, ընդհանուր առմամբ, դեռեւս հաջողվում է լուրջ սպառնալիքից պաշտպանել տարեց մարդկանց, թույլ չտալ համաճարակի բռնկում մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում եւ այլ ուսումնական հաստատություններում»,- ասել է Պուտինը։ Քաղաքացիների աջակցության համար նախագահը առաջարկել է հետեւյալ միջոցառումները՝ — մինչեւ ապրիլի 30-ը երկարաձգել աշխատավարձի պահպանմամբ ոչ աշխատանքային շաբաթը, — իշխանության մարմինները եւ անդադար արտադրանք տվող ձեռնարկությունները, ինչպես նաեւ կենսապահովման բոլոր ծառայությունները, մթերային խանութները շարունակում են աշխատել, — եթե համաճարակային իրավիճակը թույլ տա, ոչ աշխատանքային օրերը կարող են կրճատվել, — Դաշնության սուբյեկտների ղեկավարներին լրացուցիչ իրավասություններ կտրվեն՝ նրանք մինչեւ շաբաթվա վերջը պետք է հստակեցնեն կորոնավիրուսի հարցով կոնկրետ միջոցառումների ցանկը, — COVID-19-ի հարցում շրջանների աշխատանքը կհամակարգեն նախագահի իրավասու ներկայացուցիչները։ Պուտինն ընդգծել է իշխանությունների եւ առողջապահության մարմինների խորհրդատվությունները պահպանելու անհրաժեշտությունը։ «Մենք այսուհետ եւս կգործենք համաձայնեցված եւ վստահելիորեն, եւ գլխավորը՝ կանխելու համար»,- ամփոփել է նախագահը։ Ապրիլի 2-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3548-ի, որից 2475-ը՝ Մոսկվայում, 235 մարդ ապաքինվել է, 30 տոկոսը՝ մահացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր