00:00:00

Իսպանիայում մահացության ցուցանիշը մեկ օրում ավելացել է 950-ով

21:16, 02 ապրիլ 2020 Աշխարհ

Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում մահացել է 950 մարդ: Այս մասին տեղեկացնում է «Euronews»-ը: Տեղի իշխանությունները հաղորդել են, որ երկրում մահացության ընդհանուր ցուցանիշն անցել է 10 հազարից: Վարակի բռնկումից ի վեր Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 110 հազարից ավելի է: Իսպանիայի առողջապահության նախարարությունը նշել է, որ գրեթե 27 հազար պացիենտ, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուս, այսօր բուժվել է: Վարակվածների թվով թեժ կետը Իսպանիայում շարունակում է մնալ Մադրիդը՝ իր արվարձաններով:
Իսպանիայի փողոցներում հիմնվում են դաշտային հոսպիտալներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր